Ախթամար
Ամեն գիշեր, մշուշով ծածկված, սիրահար երիտասարդը լողում էր դեպի Վանա լճի կղզին, որտեղ այրվող ջահով նրա ճանապահն էր լուսավորում և սպասում արքայադուստր Թամարը: Սիրահարները հանդիպում էին գաղտնի և մի անգամ փոթորիկը հանգցնում է ջահը և երիտասարդը խեղդվում է փոթորկահույզ ալիքների մեջ: Նրա շուրթերին սառել էին երկու բառ ՚Ախ, Թամարՙ: Այդ օրվանից կղզին կոչվեց Ախթամար:
Համտեսային առանձնահատկություններ
Գույնը` հիասքանչ սաթյա գույն,որը ունի պղնձային գունախաղ:
Բույրը` աշխույժ և նրբագեղ: Փնջում գերիշխում են մեղրամոմի, ընկույզի և կաղնու կեղևի երանգները, վանիլի և սալորաչրի ֆոնի վրա:
Համը` ավարտուն, թաքնված, քաղցրավուն համը դրսևորվում է աստիճանաբար և պարգևում է երկարատև գայթակղիչ հետհամային զգացմունք: Առկա են նաև սալորաչրի երանգները: Վերջում զգացվող թեթևակի չորությունը ստվերարկվում է դարչնի երանգներով: