Տոնական
Այս կոնյակը հիանալիորեն համապատասխանում է իր անվանը և լավագույնս ուղեկցում տոնական միջոցառումները: Հայտնի հայ մասնագետների կողմից 1964 թվականին ստեղծված այս գլուխգործոցը խորհրդանշում է ընկերների հետ կիսված ուրախությունը:
Համտեսային առանձնահատկություններ
Գույնը` հագեցված, սաթագույն, «հին ոսկու» երանգներով
Բույրը` վառ, նրբագեղ և բարդ համեմունքների, կաղնու կեղևի և չորացրած մրգերի նրբերանգներով: Վերջում զգացվում են բալասանային երանգներ:
Համը` շռայլ, բարդ, ավարտուն: Զարմանալիորեն փափուկ և կլորավուն: Վերջում զգացվող աննշան կտրուկ համը հարթեցվում է վառ արտահայտված քաղցր երանգներով: Հետհամային զգացմունքը երկարատև է և վեհագեղ: