Լեգենդի սկզբնավորումը
Ըստ լեգենդի, մարդկությունը բացահայտեց գինու համը և զգաց դրա ազդեցությունը այն ժամանակ երբ Նոյը Արարատ լեռան ստորոտին փորձեց այդ կենարար խմիչքը: Հենց այստեղ են արտադրվում մեր լեգենդար ԱՐԱՐԱՏ կոնյակները:
ԱՐԱՐԱՏ կոնյակն առանձնանում է նրանով, որ ազդում է մարդու բոլոր 5 զգայարանների վրա` շնորհիվ հետևյալ հատկանիշների.
* մուգ սաթի գույնը
* հարուստ բուրմունքը
* թավշյա հիմքով հարուստ համը
* երկար հետադարձ համը
Այս աստիճան հաջող համադրության պատճառներն են.
- Արարատյան դաշտավայրի եզակի միկրոկլիման:
Հայաստանի և հատկապես Արարատյան դաշտավայրի կլիման կտրականապես տարբերվում է որակյալ կոնյակ և բրենդի արտադրող այնպիսի երկրների կլիմայից ինչպիսիք են Ֆրանսիան, Իսպանիան և Հունաստանը: Համաձայն կլիմայի բազմամյա հետազոտությունների՝ ծովի մակերևույթից մոտ 700մ բարձր գտնվող Արարատյան դաշտավայրում տարվա մեջ լինում է միջինը 300 արևոտ օր: Այսպիսի կլիմայական պայմանները հանգեցնում են խաղողի մեջ արոմատիկ նյութերի և շաքարի բարձր խտացման: Բացի այդ, չափերով ոչ շատ մեծ Արարատյան դաշտավայրում հաշվվում են մոտ 30 տեսակի հողածածկույթներ: Նկատվել են դեպքեր, երբ միևնույն տեսակի խաղողը ունենում է համային բազմաթիվ երանգներ: Այս է պատճառը, որ ԱՐԱՐԱՏ կոնյակներն առանձնանում են իրենց բազմազանությամբ և ավելի լայն համային զգացումներով:
- Արտադրության ժամանակ բացառապես տեղական, խաղողների տեսակների օգտագործումը:
ԱՐԱՐԱՏ կոնյակների արտադրության համար օգտագործվում են բացառապես
Արարատյան դաշտավայրում աճող «Ոսկեհատ», «Գառան դմակ», «Ռկացիտելի», «Մսխալի» և «Կանգուն» տեսակները: Այլ կլիմայական պայմաններում նշված տեսակները չեն ապրում կամ կորցնում են իրենց բնորոշ համային հատկությունները: Արարատյան դաշտավայրի խաղողին բնորոշ խիտ, հարուստ համն ու բուրմունքը փոխանցվում են ԱՐԱՐԱՏ կոնյակներին` վերափոխվելով նուրբ հետհամային զգացմունքի` վանիլինի, մրգերի և շոկոլադի նուրբ և անմոռանալի երանգներով:
- Կոնյակի սպիրտերի կրկնակի թորման պատենտավորված եղանակը
Երևանի կոնյակի գործարանի կողմից պատենտավորած կրկնակի թորման եղանակը
թույլ են տալիս հայկական խաղողի բոլոր առանձնահատկությունները փոխանցել կոնյակի սպիրտերին: Ի տարբերություն մյուս արտադրողների տեխնոլոգիաների, այս ավելի երկար և թանկարժեք եղանակը նպաստում է խաղողի համային և բուրմունքային հատկություննրը առավելագույնս պահպանելուն:
- Սպիրտերի հնեցումը հայկական կաղնեփայտե տակառներում:
Կոնյակի սպիրտերի և ԱՐԱՐԱՏ կոնյակների հնեցումը կատարվում է կաղնեփայտե
տակառներում, որոնց սեփական արտադրությունը Երևանի կոնյակի գործարանը վերսկսել է 2002 թվականից: Այս արտադրության առանձնահատկությունն այն է, որ օգտագործվում է Հայաստանի տարածքում աճող կովկասյան կաղնեփայտը: Կովկասյան կաղնեփայտը, շնորհիվ իր ամուր և վարդագույն հիմքի, թույլ է տալիս ստանալ վանիլինի, շոկոլադի և չորացրած մրգերի բնական համով կոնյակներ: Այն դեռևս 20 – րդ դարի սկզբից ճանաչված էր Եվրոպայում: Հայկական խաղողի տեսակներից ստացված սպիրտերը, շփվելով հայկական կաղնեփայտից ստացված տակառի մակերեսի հետ, ստեղծում են ԱՐԱՐԱՏ կոնյակների յուրօրինակ փունջը, որը հնարավոր չէ վերարտադրել աշխարհի ոչ մի երկրում:
- Որակի բարձրագույն չափանիշները, որոնք առանձնացնում են ԱՐԱՐԱՏ կոնյակները` սկսած արտադրության հիմնադրման պահից՝ 1887 թվականից:
ԱՐԱՐԱՏ կոնյակները արտադրվում են բացառապես Երևանի կոնյակի գործարանում, որտեղ ավելի քան 100 տարի պահպանվում են այս լեգենդար խմիչքի արտադրության ավանդույթները: ԱՐԱՐԱՏ կոնյակների արտադրության բոլոր փուլերում որակի չափանիշների մանրակրկիտ պահպանումը հանգեցրեց ամբողջ աշխարհում այս հրաշալի խմիչքի արժանի ճանաչմանը թե մասնագետների և թե սպառողների կողմից: Սրա հետ մեկտեղ Երևանի կոնյակի գործարանը, ի տարբերություն տեղական այլ արտադրողների մեծամասնության, անընդհատ կատարելագործում է արտադրությունը` որակի միջազգային չափանիշներին համապատասխանելու համար: Օրինակ, սկսվել են որակի և շրջակա միջավայրի վերահսկման ծրագրերը, որոնք օգտագործում են Եվրոպայի սննդի արդյունաբերության առաջատար ընկերությունները:
ԱՐԱՐԱՏ կոնյակները հիրավի հանդիսանում են Հայաստանի խորհրդանիշները: