rus / eng / arm

Երևանի Կոնյակի Գործարանը ներկայացնում է www.ybc.am նորացված վեբ կայքը:

01 Դեկտեմբեր 2006 12:01

Երևանի Կոնյակի Գործարանը հաճույքով ներկայացնում է www.ybc.am նորացված վեբ կայքը:

Կայքը ստեղծվել է յուրօրինակ տեխնոլոգիական մոտեցումով flash տեխնոլոգիայի հեշտացված կառավարմամբ և iDiver տեխնոլոգիայի համադրումով և աշխատում է 3 լեզուներով` հայերեն, ռուսերեն և անգլերեն: Այն ամբողջությամբ համապատասխանում է ժամանակակից (Microsoft Internet Explorer v5.5+,Opera 7+, Mozilla/Firefox) դիտարկիչներին:

Ժամանակակից և նրբաճաշակ ոճը ամբողջությամբ արտահայտում է լեգենդար ապրանքանիշի նոր կերպարը, ինչպես նաև ապրանքանիշի հիմնական արժեքները և թույլ է տալիս իր այցելուներին ներթափանցելու Արարատի կախարդական աշխարհը:

Կայքի ֆունկցիոնալ հնարավորությունները

-Նորությունների առաքում` հասցեատերերի բազայի ստեղծման նարավորությամբ

-Կայքի բոլոր հիմնական բաժինների խմբա•րում CMS iDivertm համակարգի միջոցով

-Կայքի հասցեատերերի շտեմարանի պահպանում

-Վիճակագրական տվյալների հավաքա•րման և մշակման ներկառուցված համակարգ

-Փնտրվող բառերի և արտահայտությունների օպտիմալացման համակարգ` կայքի բոլոր բաժինների համար

Փոփոխությունները վերաբերվում են ոչ միայն ձևավորմանը, այլ նաև վեբ կայքի բովանդակությանը: Այստեղ կարելի է ծանոթանալ Արարատի պատմությանը և ժամանակակից կյանքին, ակներևաբար տեսնել անիմացիոն համակարգը, որը պատկերազարդ ներկայացնում է կոնյակի ստեղծումը, սովորեցնում է համտեսել սիրելի խմիչքը բոլոր կանոններով: Վեբ կայքում ներկայացված է տեղեկատվություն Արարատի մասնակցությամբ կայացած տարբեր հասարակական և մշակութային միջոցառումների մասին, ինչպես նաև ներառում է Երևանի Կոնյակի Գործարան այցելած բազմաթիվ պատվավոր հյուրերի ֆոտոսրահ:

“Արարատ տեսականի” բաժինը ներկայացնում է մանրամասն տեղեկատվություն ԵԿԳ-ի արտադրանքի մասին, ցուցադրելով նոր տեսականու բոլոր տարբերակիչ առանձնահատկությունները և հնարավորություն է տալիս սպառողին անսխալ կերպով ճանաչել Արարատ կոնյակի ինքնությունը:

Բացի վերը նշվածներից www.ybc.am կայքում կարելի է գտնել Արարատի թեմայով տեսահոլովակներ, Երևանի Կոնյակի Գործարանին վերաբերվող նորություններ, ինչպես նաև “Art of ARARAT” ամսագրի էլեկտրոնային տարբերակը:

Կայքը կաշխատի 2006թ-ի դեկտեմբերի 1-ից: Բարի գալուստ www.ybc.am!

Կոնտակտային տեղեկատվություն

Նաիրա Թովմասյան

Հեռ. 54 00 00 ֆաքս. 58 77 13 ԵԿԳ լրատվության բաժին

naira.tovmasyan@yerevan-brandy-company.com

Developed by i-Partner
© 2000 - 2010 Yerevan Brandy Company   Terms and Conditions   Privacy Policy   Site Map