rus / eng / arm

Ջիվան Գասպարյանի հոբելյանը Երևանի Կոնյակի Գործարանում

10 Մարտ 2009 14:08

ԼԵԳԵՆԴՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Հայաստանում դուդուկի մեծն վարպետ Ջիվան Գասպարյանի ծննդյան 80-ամյակի տոնակատարությունների շրջանակներում 2008թ. նոյեմբերի 12-ին Երևանի Կոնյակի Գործարանի նախաձեռնությամբ գործարանի մառանում` տակառերի և քիմք շոյող կոնյակաբույրի միջավայրում նշանավորվեց մի իրադարձություն, որի նպատակն էր մեծարել և հարգանքի տուրք մատուցել սիրելի դուդուկահարին:

Ողջ հայաստանն էր նոյեմբերի 11-ից 14-ը տոնում վարպետի հոբելյանը` համաշխարհային ճանաչում ունեցող մի մարդու, որի անունն ու ստեղծագործություններն արդեն իսկ խորհրդանշում են Հայաստանը:

Ջիվան Գասպարանը Երևանի Կոնյակի Գործարան էր այցելել աշխարհի տարբեր ծայրերից ժամանած իր նշանավոր հյուրերի ուղեկցությամբ` աշխարհահռչակ անհատների մի աստղաբույլ` Պիտեր Գեբրիել, Դերեկ Շիրինյան, Արթուր Աբրահամ և այլոք:

Կազմակերպվող միջոցառման շրջանակներում հյուրերին հնարավորություն ընձեռնվեց ծանոթանալ աշխարհին հայտնի ամենահեղինակավոր հայկական կոնյակի պատմությանն ու արտադրական գաղտնիքներին, իսկ տոնակատարությունն անցավ մեծանուն շանսոնյե Շարլ Ազնավուրի անունը կրող տակառների անցուղում: Վայելելով կոնյակ և կոկտեյլներ` հյուրերին հնարավորություն տրվեց լսելու հայկական դուդուկի ջազային կատարումներ: Միջոցառման ավարտին ԵԿԳ տնօրինությունը Վարպետին որպես նվեր հանձնեց 400լ տարողութամբ տակառ, որը խնամքով և հոգատարությամբ կպահվի գործարանի հնեցման արտադրամասում, քանի դեռ Վարպետը ցանկություն չի հայտնել այն տուն տեղափոխելու: Դատարկաձեռն սակայն Ջիվան Գասպարյանը տուն չվերադարձավ. հատուկ նրա ծննդյան 80-ամյակի առիթով գործարանի կոնյակագործները պատրաստել են նրա տարիքը խորրդանշող 1928 թվականի կոնյակ:

Developed by i-Partner
© 2000 - 2010 Yerevan Brandy Company   Terms and Conditions   Privacy Policy   Site Map