rus / eng / arm

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը այցելել է ԵԿԳ

10 Մարտ 2009 16:15

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը իր գործընկերոջ` Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ, այցելեց Երևանի Կոնյակի Գործարան:

Երկու երկրների ղեկավարներին գործարանում դիմավորեցին Պեռնո Ռիկար Արևելյան Եվրոպայի գործադիր տնօրեն Էրիկ Լաբորդը և ԵԿԳ գործադիր տնօրեն Սեդրիկ Ռետայոն:

Իր ողջույնի խոսքում պարոն Էրիկ Լաբորդը հիշատակեց ԱՊՀ երկրներում ԱՐԱՐԱՏ-ի զբաղեցրած առաջատար դիրքերի մասին, նշելով նաև, որ Պեռնո Ռիկարը, հանդիսանալով ալկոհոլային ընկերություն, միաժամանակ քարոզում է ալկոհոլի չափավոր կիրառման քաղաքականությունը:

Այնուհետև նախագահները այցելեցին գործարանի հնացման մառան, որտեղ նրանց ծանոթացրեցին ԱՐԱՐԱՏ-ի հարուստ պատմությանն ու արտադրական պրոցեսին: 

 Դմիտրի Մեդվեդևը` հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահող երկրի ղեկավար, իր ստորագրությունը թողեց "Խաղաղության տակառի" հուշամատյանում: Ի դեպ, տակառը կոչվում է "Խաղաղության", քանի որ կբացվի այն օրը, երբ վերջնականապես կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը:

Ըստ ավանդույթի Երևանի Կոնյակի Գործարանի ղեկավարությունը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին նվիրեց կոնյակի սպիրտով լի տակառ

:

"Ընդունելով այս նվերը` Դուք մշտական նախագահություն եք ստանձնում մեր մառանում",- նշեց Էրիկ Լաբորդը:

Իր հերթին ԵԿԳ գործադիր տնօրեն Սեդրիկ Ռետայոն Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանին և Դմիտրի Մեդվեդևին նվիրեց 70 տարվա հնորակվածություն ունեցող ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ կոնյակներ` ԱՐԱՐԱՏ ապրանքանիշի բացառիկ հավաքածուից:

Հարկ է նշել, որ Երևանի Կոնյակի Գործարանը, հանդիսանալով ԱՐԱՐԱՏ ապրանքանիշի բացառիկ սեփականատերը, այսօր իր արտադրանքի ավելի քան 70 տոկոսը արտահանում է Ռուսաստան:

Developed by i-Partner
© 2000 - 2010 Yerevan Brandy Company   Terms and Conditions   Privacy Policy   Site Map