rus / eng / arm

"Burns Supper" - տոնական երեկո ի պատիվ պոետ Ռոբերտ Բըրնսի

10 Մարտ 2009 17:26

"Burns Supper"-ը ամենամյա տոնական միջոցառում է` նվիրված շոտլանդացի բանաստեղծ Ռոտերտ Բըրնսի կյանքին և արվեստին:  Այս միջոցառումը բանաստեղծի արվեստի երկրպագուների յուրօրինակ մի հավաք է, որն առաջին անգամ կազմակերպվել է Բըրնսի ընկերների կողմից նրա մահվան տարելիցի կապակցությամբ: Տարիներ անց այս ավանդույթը, արմատավորվելով հասարակության մեջ, դարձել է շոտլանդական մշակույթի անբաժան մասը:

Այսօր նմանօրինակ երեկույթներ են կազմակերպվում այն երկրներում, որտեղ հիշում են բանաստեղծին: Հայաստանը այդ երկրներից մեկն է: Ահա արդեն 11 տարի է, ինչ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը կազմակերպում է բանաստեղծի հիշատակին նվիրված երեկոներ: Չնայած, որ տարիների ընթացքում փոփոխվել է միջոցառման ամսաթիվը, սակայն անփոփոխ են մնացել հիմնական շոտլանդական խորհրդանիշները` "Հագգիս" ավանդական ուտեստը, պարկապզուկը և շոտլանդական վիսկին:

Միջոցառման գլխավոր խորհրդանիշներից մեկի դերը ստանձնել էր Պեռնո Ռիկար Արմենիա ընկերության կողմից տրամադրված շոտլանդական  Chivas Regal վիսկին: Ավելի քան մեկ ժամ Chivas Bar-ում դիվանագիտական կորպուսի և բիզնես շրջանակների ներկայացուցիչները մեկ գավաթ վիսկիի շուրջ շփվում էին ոչ ֆորմալ միջավայրում:

Այնուհետև հաջորդեց գալլա-ընթրիքը, որն ավարտվեց բարեգործական աճուրդով: Հարկ է նշել, որ աճուրդի էին հանված նաև Պեռնո Ռիկար Արմենիա ընկերության կողմից տրամադրված Chivas Regal Royal Salute վիսին և ԵԿԳ- կողմից տրամադրված 40 տարվա հնացման ՍՊԱՐԱՊԵՏ էքսկլյուզիվ կոնյակը:

Հատկանշական է, որ աճուրդից հավաքված ողջ գումարը կտրամադրվի բարեգործությանը:

Հավատարիմ մնալով ավանդույթների պահպանմանն ուղղված միջոցառումների ֆինանսավորան Պեռնո Ռիկարի քաղաքականությանը` ԵԿԳ-ն արդեն 5 տարի է հանդիսանում է այս միջոցառման հովանավորը: Նմանօրինակ միջոցառումների հովանավորման գաղափարն է որդեգրել նաև Պեռնո Ռիկար Արմենիա ընկերությունը:  

Developed by i-Partner
© 2000 - 2010 Yerevan Brandy Company   Terms and Conditions   Privacy Policy   Site Map