rus / eng / arm

ԵԿԳ-ն` բարեգործական աճուրդի մասնակից

11 Մարտ 2009 16:59

Փետրվարի 16-ին մայրաքաղաքի Գոլդեն Փելես հյուրանոցի նախասրահում կայացավ Ուռուցքաբանության Զարգացման Ազգային Հիմնադրամի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ նախկին նախագահի տիկինը` Բելլա Քոչարյանը, Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, բիզնես ոլորտի ներկայացւոցիչներ, արվեստագետներ:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ մանկական նկարների ցուցահանդես, այնուհետև աճուրդ, որին ներկայացված էին ինչպես Հ. Իգիթյանի անվան Գեղագիտական կենտրոնի սաների աշխատանքները, այնպես էլ Երևանի կոնյակի գործարանի կողմից տրամադրված 25 տարեկան Էրեբունի կոնյակը ԱրԱրԱտի բացառիկ հավաքածուից: Աճուրդից գոյացած գումարները ուղղվեցին օնկոհիվանդություններով տառապող երեխաների կարիքները հոգալուն:

Աճուրդի ներկայացված բոլոր նկարները գտան իրենց տերերին: Այսպես առաջին մանկական նկարը 300 000 AMD գնեց երգիչ Ավո Խալաթյանը, մյուս նկարի համար ևս հիմնադրամ վճարվեց 300 000 AMD, մինչդեռ երրորդ նկարը հանդիսացավ ռեկորդակիր և ուղևորվեց Երևանի կոնյակի գործարան: Այն այսուհետ կպահվի գործարանի թանգարանում: ԵԿԳ-ի Հասարակայնության հետ կապերի մենեջեր Նաիրա Թովմասյանը, վերցնելով նկարը կազմակերպիչնրից, նշեց. “Յուրաքանչյուր երեխայի կյանքը արժանի է նրան, որ դրա համար մենք բոլորս պայքարենք”:

Նշենք, որ 25 տարեկան Էրեբունի կոնյակը, որը սիրով տրամադրել էր Երևանի կոնյակի գործարանը, գնեց պրն. Խոսրով Հարութունյանը` վճարելով 550 000 AMD:

Իր հերթին Ուռուցքաբանության Զարգացման Ազգային Հիմնադրամի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Մուրադյանը նշեց, որ միջոցառումը ծառայեց իր գերագույն նպատակին, քանի որ օնկոխնդիրների անտեսման ճգնաժամը հաղթահարված է:

Developed by i-Partner
© 2000 - 2010 Yerevan Brandy Company   Terms and Conditions   Privacy Policy   Site Map