rus / eng / arm

Ամենահմայիչ Քվազիմոդոն այցելեց Երևանի Կոնյակի Գործարան

25 Մարտ 2009 16:15

Մարտի 21-ին Երևանի կոնյակի գործարանի հնեցման մառանը լի էր հրեշտակների բաժնով, բարձր տրամադրությամբ և ամենահմայիչ Քվազիմոդոյի գերող ժպիտով: Հյուրընկալությունը Երևանի կոնյակի գործարանի տանիքի ներքո մեկնարկվեց լեգենդար ԱրԱրԱտ կոնյակներով պատրաստված կոկտեյլների հյուրասիրությամբ: Այնուհետև, հանրահայտ երգիչ Գառուին հնարավորություն տրվեց այցելելու գործարանի մառանները, ծանոթանալու վերջինիս դարավոր պատմությանն ու հարուստ ժառանգությանը: Դարավոր կաղնիների հարևանությամբ երգիչը համտեսեց Արարատի հպարտությունը հանդիսացող Նաիրի կոնյակը: Գործարանի ղեկավարությունը երգչին նվիրեց Նաիրի կոլեկցիոն կոնյակը` շշալցված հայ-ֆրանսիական բարեկամության առիթով:

Հուսանք, որ աշխարհահռչակ երգիչը հրաժեշտ տալով մեր երկրին ու բիբլիական ԱՐԱՐԱՏ-ին իր հետ տարավ բարի հիշողությություններ` փոխարենը մեզ թողնելով իր ոգու մասնիկը;

Developed by i-Partner
© 2000 - 2010 Yerevan Brandy Company   Terms and Conditions   Privacy Policy   Site Map