rus / eng / arm

Ռուսական բալետի լեգենդ Յուրի Գրիգորովիչը Երևանի Կոնյակի Գործարանում

08 Հունիս 2009 17:19

Արամ Խաչատրյանի երաժշտությունը, որ շոյում էր ականջդ, ամբողջությամբ կոնյակի բույրով հագեցած օդը, հայկական կոնյակագործության գաղտնիքներն իրենց մեջ ամփոփած դարավոր տակառներն ու, իհարկե, Մեծն բալետմեյստեր Յուրի Գրիգորովիչի ներկայությունը յուրօրինակ տրամադրություն էին հաղորդում Հնեցման մառանում հավաքված հյուրերին: Մաեստրոն գործարան էր ժամանել Հայաստան կատարած իր այցի շրջանակներում` Արամ Խաչատրյանի հայրենիքում “Սպարտակ” բալետը բեմադրելու առիթով:

Որպես բալետի հովանավոր, ինչպես նաև հանրաճանաչ Մաեստրոյի մեծն երկրպագու` Երևանի կոնյակի գործարանը կազմակերպել էր երկու լեգենդների հանդիպում խորհրդանշող այս միջոցառումը, որի նպատակն էր մաեստրո Գրիգորովիչին ներկայացնել հայկական կոնյակի պատմությունն ու համտեսման գաղտնիքները:

Այցելության ընթացքում Յուրի Գրոգորովիչը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ, կանգ առավ ''Խաղաղության տակառի'' մոտ, որում հնեցվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994 թվականի կոնյակի սպիրտ, և որը պետք է բացվի, երբ վերջնականապես կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը:

Այնուհետև, Խաչատրյանական երաժշտության ներքո աշխարհահռչակ հյուրը համտեսեց Արարատ տեսականու հպարտությունը հանդիսացող ''Նաիրի'' կոնյակը և կիսվեց տպավորություններով. «Ես զարմացած, հիացած և տպավորված եմ այն ամենով ինչ տեսա և համտեսեցի»:

Ավանդույթի համաձայն` Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը Յուրի Գրիգորովիչին նվիրեց 25 տարվա հնորակվածությամբ ''Էրեբունի'' կոնյակ` Արարատի բացառիկ հավաքածուից:

Developed by i-Partner
© 2000 - 2010 Yerevan Brandy Company   Terms and Conditions   Privacy Policy   Site Map