rus / eng / arm

Ռոք երաժշտության աստղերը ԵԿԳ-ում

02 Հոկտեմբեր 2009 16:22

Երևանի կոնյակի գործարանը հյուրընկալեց «Ռոքը ի օգնություն Հայաստանին» բարեգործական ակցիայի կազմակերպիչներին, որոնք մեր երկրում էին գտնվում «Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագծի շրջանակներում:

Աշխարհահռչակ ռոք աստղերի այս համախումբը` Իան Գիլան (“Դիպ Փըրփլ” խմբի երգիչ), Թոնի Այոմի (“Բլեք Սաբաթ” խմբի կիթառահար), Ջոուֆ Դաունս (“Ասիա” խմբի դաշնակահար), Ջոն Դի (“Ռոքը ի օգնություն Հայաստանին” նախագծի հեղինակ) և այլոք այցելեցին Երևանի կոնյակի գործարանի հնեցման մառան, որտեղ ծանոթացան ԱրԱրԱտ կոնյակի պատմությանն ու արտադրական պրոցեսին: Շրջայցի ընթացքում հյուրերը համտեսեցին ԱրԱրԱտ ապրանքային նշանի լավագույն կոնյակներից մեկը` Նաիրին, իսկ համտեսի ավարտին հենց մառանում, դարավոր տակառների հարևանությամբ, նրանք ունկնդրեցին հայկական դուդուկի անզուգական կատարումները: Միջոցառման ավարտին ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը որպես նվեր հյուրերին հանձնեց 25 տարվա հնորակվածության Էրեբունի կոնյակը ԱրԱրԱտ-ի բացառիկ հավաքածուից` հուսով, որ այդ կոնյակի յուրաքանչյուր ումպը հետագայում նրանց ոչ միայն կոգեշնչի, ալյև կհիշեցնի հայկական արևի, հայկական ոգու և հայկական կոնյակի ջերմությունը:

Developed by i-Partner
© 2000 - 2010 Yerevan Brandy Company   Terms and Conditions   Privacy Policy   Site Map