rus / eng / arm

Մոսկվայում տեղի ունեցավ “Ախթամար” կինոնկարի պրեմիերան

30 Նոյեմբեր 2009 16:24

Նոյեմբերի 27-ին Մոսկվայում Կրասնայա պրեսնյա կինոկենտրոնում տեղի ունեցավ “Ախթամար” կարճամետրաժ կինոնկարի պրեմիերան: “Ախթամար” ֆիլմը առաջինն է «Լեգենդներ այսօր» շարքում, որով ԱրԱրԱտ կոնյակի ապրանքային նշանը մեկնարկում է հին հայկական լեգենդների վերածնունդը ժամանակակից մեկնաբանությամբ: Ֆիլմի հեղինակներնը` Շամմասյան եղբայրները էկրանային ժամանակի 15 րոպեների ընթացքում տեղադրեցին 3 սիրո պատմություն, լեգենդի դարավոր իմաստությունը և մարդկային հավերժ ապրումները: Հին հայկական լեգենդին նոր հայացք են ապահովել Արմեն Ջիգարխանյանը և ռուսական ժամանակակից կինոյի դերասաններ Գրիգորի Դոբրիգինը և Ռավշանա Կուրկովան:

Ֆիլմի երաժշտությունը գրել է Սթիվ Հիլթոնը, իսկ դուդուկի հատվածը կատարել է Ջիվան Գասպարյանը:

Ֆիլմը կարող եք դիտել www.ararat-legends.com կայքում:

Developed by i-Partner
© 2000 - 2010 Yerevan Brandy Company   Terms and Conditions   Privacy Policy   Site Map