rus / eng / arm

Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը այցելեց ԵԿԳ

11 Դեկտեմբեր 2009 22:12

Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը ս.թ. դեկտեմբերի 11-ին այցելեց Երևանի Կոնյակի Գործարան: Նախագահն Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ այցելեց գործարանի հնեցման մառան, որտեղ ծանոթացավ ԱրԱրԱտ կոնյակի պատմությանն ու արտադրական պրոցեսին:

Նախագահը կանգ առավ նաև «Խաղաղության տակառի» մոտ, որում հնեցվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994 թ. կոնյակի սպիրտ: Ի դեպ, տակառը կոչվում է «խաղաղության», քանի որ այն կբացվի, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Պարոն Վալդիս Զատլերսը իր ստորագրությունը թողեց նաև գործարանի հուշագրքում:

Ըստ ավանդույթի Երևանի Կոնյակի Գործարանը Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսին նվիրեց 400 լիտր տարողությամբ անվանական տակառ: Նշենք նաև, որ Երևանի կոնյակի գործարանի մառանում է պահվում նաև նախագահի նախկին գործընկերոջ` տիին Վաիրա Վիկե-Ֆրեյբերգայի անվանական տակառը:

Developed by i-Partner
© 2000 - 2010 Yerevan Brandy Company   Terms and Conditions   Privacy Policy   Site Map